ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Լավ լուր Ադրբեջանի, Միացյալ Թագավորության, ողջ Եվրոպայի համար»

«Լավ լուր Ադրբեջանի, Միացյալ Թագավորության, ողջ Եվրոպայի համար»
19.12.2013 | 19:18

«Դարի պայմանագիր» են անվանում Բաքվում Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի և British Petroleum ընկերության միջև ստորագրված համաձայնագիրը, որով մեկնարկում է «Շահ Դենիզ» գազային հանքավայրի շահագործման երկրորդ փուլը: Նախատեսվում է, որ 2014 թվականին գազի արդյունահանման ծավալները կավելացվեն 1 միլիարդ 400 միլիոն խորանարդ մետրով: 2019 թվականից սկսած եվրոպական երկրներ մատակարարվող ադրբեջանական գազի տարեկան ծավալները պետք է հասնեն 10 միլիարդ խորանարդ մետրի: Ադրբեջանն ու Բաքվի արևմտյան գործընկերները պատրաստվում են նաև Տրանս-Անատոլիական գազամուղ կառուցել, որը կարող է ռուսական «Հարավային հոսքի» մրցակիցը դառնալ: Համաձայնագրի ստորագրմանը ներկա էր Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար ՈՒիլյամ Հեյգը: «Սա լավ լուր է թե Ադրբեջանի, թե Միացյալ Թագավորության, թե ողջ Եվրոպայի համար»,- հայտարարել է Հեյգը: Եվրոպական հանձնաժողովի էներգետիկ հարցերով հանձնակատար Գյունտեր Օտինգերն ընդգծել է. «Մենք ակնկալում ենք, որ առաջիկա տարիներին Եվրամիության գազի պահանջարկի 20 տոկոսը կլրացվի հենց Ադրբեջանից ստացվող վառելիքի հաշվին»:
Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համոզմամբ՝ «Շահ Դենիզ 2-ի շահագործումը կփոխի ողջ տարածաշրջանի էներգետիկ քարտեզը»:
Համաձայնագրի ստորագրումից մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ նորվեգական StatOil ընկերությունն ու ֆրանսիական Total-ը չեն մասնակցի Տրանս-Անատոլիական գազատարի շինարարությանը: Ռուսական «Գազպրոմը» կարողացավ տապալել ադրբեջանական նախագծերից ևս մեկը՝ կանխելով Բաքվի մուտքը Հունաստանի էներգետիկ շուկա:

Դիտվել է՝ 1586

Մեկնաբանություններ